ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կողմնորոշվեք՝ դուք կաթողիկոսին եք թիրախավորում և նիկոլի կողմի՞ց եք, թե՞…

Կողմնորոշվեք՝ դուք կաթողիկոսին եք թիրախավորում և նիկոլի կողմի՞ց եք, թե՞…
05.07.2025 | 12:10

Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու թեման ոնց որ շատ է խորանում, հարկ եմ համարում անդրադառնալ։

Ի սկզբանե ասեմ, որ ես դեմ չեմ նրա թեկնածությանը, սակայն այստեղ ուրիշ հարց կա։

Բագրատ Սրբազանի հետ արդեն փորձել ենք ձևավորել փողոց, որի գլխավոր կերպարը կլինի հոգևորական, բայց չստացվեց։

Այդ դեպքերից հետո շատ եմ լսել, որ նրա առաջադրումը սխալ էր։

Ես այդ կարծիքին չեմ, որովհետև դա էր պահանջում այդ ժամանակվա փողոցը և դա կարող էր հաջողվել, բայց հիմա պետք է շարժվել առաջ և չգործել նույն կերպ։

Դուք միգուցե ինձ հակադարձեք այն բանով, որ Միքայել Սրբազանի շուրջ ձևավորվել էր կոնսոլիդացիա։ Պատասխանը պարզ է. այսինքն՝ դուք նույնիսկ չեք կարողանում ճնշում գործադրել երկու դե յուրե նախկին ՔՊ-ականների վրա, որպեսզի նրանք քվեարկեն ձեր թեկնածուի օգտին, բայց հավակնում եք դա անել պակասող 18 ՔՊ-ականների հե՞տ։

Ամիսներ առաջ ասել եմ և կկրկնեմ. զուտ իմպիչմենտով հնարավոր չէ հասնել նիկոլի հեռացմանը։

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ բուն գրառմանս մեջ։ Բացի սա, Սրբազանի թեկնածության վերաբերյալ ամենակարևոր վերապահումս այն է, որ ներկայիս իրավիճակում իշխանությունները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի կապեն նախորդ տարվա չստացված շարժումը և այսպես կոչված հեղաշրջման պլանը Վեհափառ Հայրապետի և Սամվել Կարապետյանի անունների հետ, ինչը թույլ տալ չի կարելի։

Տեսնում եմ նաև շատ մտահոգիչ գրառումներ, հոդվածներ ու դեղին մամուլի հրապարակումներ այն մասին, թե Գարեգին 2-րդը թույլ չի տվել, որպեսզի Միքայել Սրբազանը դառնա թեկնածու, այն էլ թիրախավորող ենթատեքստով և արհեստականորեն փորձելով կապել այս կամ այն գործչի հետ։

Նմաններին ընդամենը կասեմ. կամ կողմնորոշվեք՝ դուք կաթողիկոսին եք թիրախավորում և նիկոլի կողմից եք, թե՞ այս թեման թողնում եք և գոնե նոմինալ ձեզ համարում ենք ընդդիմադիր։

Ամփոփելով՝ ասեմ, որ այս թեման պետք է ավարտվեր դեռ Միքայել Սրբազանի նամակ-որոշումից հետո, որը ես հարգում եմ և համարում եմ շատ ռացիոնալ։ Բայց ամեն հնարավոր տեղից միավորներ հավաքել փորձող որոշ ընդդիմադիրներ առիթը բաց չեն թողնում ևս մեկ անգամ ընդդիմադիր զանգվածներին զբաղեցնել կեղծ օրակարգերով, այն դեպքում, երբ այս օրերին հնարավոր էր միասնաբար ձևավորել իսկապես համաժողովրդական շարժում։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ